Մենք ծրագրակազմերի մշակմամբ զբաղվող ընկերություն ենք, տեղակայված Երևանում

About AleksLabs
Նախաբան

AleksLabs-ը ծրագրակազմերի մշակմամբ զբաղվող ընկերություն է, տեղակայված Երևանում: Ընկերությունը հիմնադրվել է 2004-ին Գագիկ Ալեքսանյանի և Հայկ Ալեքսանյանի կողմից՝ «Կրտսեր Ալեքսանյան և որդիներ» ՍՊԸ իրավաբանական անվանումով: Կազմակերպությունը մասնագիտացված է բիզնես գործառույթների ավտոմատացման համակարգերի մշակմամբ: Որպես օրինակ, մտածեք Ձեր կազմակերպության կամ ընկերություն մասին. վստահաբար կլինեն գործառույթներ, կազմակերպության ցանկացած մակարդակում, որոնք հանդիսանում են փոխկապակցված և որոշակի կառուցվածք ունեցող գործողությունների հաջորդականություն, և իրականացվում են աշխատակիցների կողմից՝ որոշակի ծառայություն մատուցելու կամ արտադրանք ստանալու համար: Առարկայական օրինակի համար կարող ենք դիտարկել մարդկային ռեսուրսների կառավարումը, հաշվապահական գործառույթները, թվային արխիվների կառավարումը և այլն: Բացի նշված օրինակներից, անկասկած կլինեն դեպքեր, որոնք հատուկ են տրված կազմակերպության համար միայն: Մեր խնդիրը, որպես ծրագրային ապահովման ստեղծող, կայանում է բիզնես գործառույթների ավտոմատացման և դրանց սահուն ընթացքի կազմակերպման մեջ՝ հատուկ մշակված ծրագրակազմերի միջոցով: Ծրագրակազմերը, որոնք մենք ստեղծում ենք, կօգնեն Ձեզ ամբողջությամբ կամ մասնակիորեն ավտոմատացնել Ձեր կազմակերպության բիզնես գործառույթները, ինչպես նաև ապահով կազմակերպել համապատասխան տվյալները թվային ֆորմատով, սրանով իսկ Ձեր ամենօրյա գործառույթները դարձնելով առավել արդյունավետ: Մի շարք օրինակների համար, թե ինչ կարող ենք առաջարկել, կարող եք աչքի անցկացնել մեր Պորտֆոլիոյի էջը կամ պարզապես Կապվել մեզ հետ տեսնելու համար, թե ինչով կարող ենք Ձեզ օգնել: