Համակարգը տրամադրում է կադրային և հաշվապահական հաշվառման միասնական լուծում, ավտոմատացնելով հաշվապահական հաշվառման բազմաթիվ գործառույթներ ելնելով բացառապես կադրային հաշվառումից:
Համակարգում յուրաքանչյուր ստորաբաժանման և աշխատակցի համար ֆիքսվում են նրա պարտականությունները և իրավունքները, որոնց կատարման ընթացքը վերահսկվում է համակարգի կողմից: Ապահովելով տեղեկատվության հավաքագրումը, դրա մշակումը և աշխատակիցների պարտականությունների կատարման ընթացքը, համակարգը հնարավորություն տալիս է ընդունելու արդյունավետ որոշումներ: Ընդունված որոշումները, դրանց կատարման ընթացքը և արդյունքները համակարգի համար դառնում են լրացուցիչ տվյալների աղբյուր՝ հետագայում նմանատիպ որոշումների ընդունման և կատարման համար:
Համակարգը բաղկացած է մի շարք ենթահամակարգերից: Կադրային հաշվառման ենթահամակարգը ընդգրկում է կադրային հաշվառման բոլոր հիմնական գործառույթները, այդ թվում՝ հրամանների հաշվառումը, որոնց արդյունքում յուրաքանչյուր ամսվա վերջում ձևավորվում է հաճախացուցակը: Հաճախացուցակի ստացումը հանդիսանում է կադրային հաշվառման տվյալ ամսվա աշխատանքների ավարտ և միաժամանակ հանդիսանում է հրահանգ հաշվապահական հաշվառմանը՝ աշխատավարձի հաշվարկի համար:
Համակարգի աշխատավարձի հաշվարկ ենթահամակարգը ընդգկում է աշխատակիցներին տրվող բոլոր վճարումների հաշվառման, հաշվարկի և վճարման խնդիրների իրագործումը:
Հաշվապահական ենթահամակարգի համար մուտքային տվյալներ են հանդիսանում կադրային ենթահամակարգից ստացված տվյալները որոնք հաշվապահությունում դառնում են անձեռնմխելի և ավտոմատ կերպով վերածվում են համապատասխան հրահանգների՝ անհրաժեշտ հաշվարկներ և վճարումներ անելու համար: Տվյալների հոսքը ենթահամակարգից ենթահամակագ կազմված է այնպես, որպեսզի աշխատակիցների միջամտությունը հասցվի փոքրագույնի, այսպիսով պահպանելով տվյալների ամբողջականությունը և նվազագույնի հասցնելով սխալի հավանականությունը:
Համակարգի պահեստի հաշվառման ենթահամակարգը օգտագործում է կադրային հաշվառման տվյալները և հանդիսանում է կազմակերպության համար նյութական միջոցների դեպի պահեստ մուտքի և ելքի և տարատեսակ տեղաշարժերի հաշվառման գործիք:
Համակարգի հիմնական միջոցների և փոքրարժեք նյութական միջոցների ենթահամակարգը նախատեսված է հաշվառելու հիմնական միջոցները, դրանց տեղաշարժերը, մնացորդային գումարների հաշվարկը՝ ընդհուպ մինչև դրանց դուրս գրումները:
Համակարգը օգտագործվում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության գործակալությունում (2015 թ.-ից) և Սոցիալական ապահովության ծառայությունում (2002 թ.-ից):