«Աշխատանքային գրքույկների թվային արխիվ»-ը ծրագրային ապահովման համակարգ է, որը ստեղծում և կառավարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային գրքույկների թվային արխիվը: Համակարգը շահագործման մեջ է 2018 թ.-ից ՀՀ Սոցիալական Ապահովության Ծառայությունում՝ իր 51 տարածքային կառույցներով ՀՀ ողջ տարածքով:
Ներկայումս համակարգը պարունակում է աշխատանքային գրքույկների էլեկտրոնային պատկերները և պարբերաբար թարմացվում է ՀՀ Պետական եկամուտներից ստացված տվյալներով` պահպանելով քաղաքացիների աշխատանքային գործունեության մասին տվյալները արդի վիճակում: Այս տվյալների առկայությունը հնարավորություն է ընձեռնում ՀՀ-ում օգտագործել միայն աշխատանքային գործունեության մասին էլեկտրոնային տվյալներ, իսկ գոյություն ունեցող աշխատանքային գրքույկների թղթային տարբերակները տրամադրել քաղաքացիներին:
«Աշխատանքային գրքույկների թվային արխիվ»-ը կարող է փոխանակել տվյալներ Էլեկտրոնային կենսաթոշակ համակարգի հետ, այսպիսով ազատելով քաղաքացիներին կենսաթոշակի նշանակման համար լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտությունից: